Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

17 մար 2018 17:35

2012-ից մինչ օրս գազով աշխատող մեքենաների հրդեհի 537 դեպք է գրանցվել, զոհվել է 19-ը մարդ

 
2012 թվականից մինչ օրս գազաֆիկացված ավտոմեքենաների հրդեհի 537 դեպք է գրանցվել, որի հետեւանքով զոհվել է 19-ը, վնասվածքներ է ստացել 62 մարդ: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
Նրա խոսքով, ման ավտոմեքենաների հրդեհները վերջին տարիներին շարունակական աճ են գրանցում, դա բացատրվում է նաեւ նրանով, որ Հայաստանը գազաֆիկացված մեքենաների ցուցանիշով աշխարհում առաջատարներից մեկն է, եւ այդ թիվը գնալով մեծանում է:
«Ամենաշատը նման դեպքերը գրանցվել են 2016-ին՝ 119 դեպք, իսկ 2017-ին ընդամենը 51 դեպք: Այս տարվա երկու ամիսներին 6 դեպք է գրանցվել, զոհ չունենք»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմնականում պայթում են հին մեքենաներ եւ հին գազաբալոններ:
Իսկ ահա գազալցակայաններում հրդեհների հետ կապված վիճակը անհամեմատ բարվոք է. «Սկսած 2012 թվականից գազալցակայաններում գրանցվել է 23 հրդեհի դեպք, զոհվել է 2 մարդ եւ վնասվածքներ են ստացել 8-ը, սա վերաբերում է  միայն հրդեհներին: Բացի այդ, գազալցակայաններում տեղի են ունեցել տեխնածին վթարներ կամ արտադրական դժբախտ դեպքեր:  Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 27 նմանատիպ դեպք, հինգ մարդ զոհվել է, եւս 18-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-ասաց Հայրապետյանը:
Նա նշեց, որ այս ոլորտում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը օրենքով սահմանված լիազորություններ տրված չեն. «Մենք վերահսկողություն չենք իրականացնում գազաբալոնային համակարգերի տեղադրման, փորձարկման ոլորտում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր