ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Արսեն Ավակովի նկատմամբ          Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին       Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են 2 Toyota-ներն ու Honda-ն, կան հոսպիտալացվածներ    

17 մար 2018 17:50

Կնոջ դիրքը կպատմի՝ որքանով է նա վստահ տղամարդու հետ շփման ընթացքում

 Կնոջ դիրքը կպատմի՝ որքանով է նա վստահ տղամարդու հետ շփման ընթացքում
Կնոջ բնավորության մասին կարելի է պատկերացում կազմել՝ նաև ըստ դիրքի, որով նա սովորաբար նստում է կամ կանգնում։
А Հավասարակշռված եք, պրակտիկ, համբերատար։ Բոլորը խոստովանում են, որ նվիրված եք, բարեսիրտ։ Արտաքինից որոշակի սառնությունը երբեմն խանգարում է կապ հաստատել շրջապատի հետ։
Б Սիրում եք ուշադրության կենտրոնում լինել։ Ակտիվ եք, գիտեք՝ ինչ եք ուզում, և հասնում եք դրան։ Ինտելիգենտ եք, ուժեղ բնավորություն ունեք, կարողանում եք ճկունություն ցուցաբերել և սթափ դատել։ Ինքնավստահ եք, բայց գերադասում եք իշխել։
В Ձեզ համար դժվար է հրաժարվել որևէ մտադրության կամ մտքի իրագործումից։ Հարկավոր է զգույշ լինել, քանի որ ամուր բնավորությունը կարող է վնասել, եթե մարդկանց հետ շփման ընթացքում չկարողանաք ճկուն լինել։
Г Հավակնոտ եք, հաճախ անհամբեր՝ սեփական ծրագրերն իրականացնելիս։ Հակված եք նախաձեռնողականության, բայց երբեմն հարկավոր է զսպել ինքներդ ձեզ։
Д Այս կանայք սովորաբար շատ զուսպ են, այնքան էլ ինքնավստահ և վճռական չեն։ այս հատկությունները կարող են կնոջ նկամամբ մեծ հետաքրքրություն առաջացնել։ Հնարավոր է՝ ձեզ չափազանց բարդ են համարում։ Կարողանում եք այնպես անել, որ ձեզ ճիշտ գնահատեն։
Е Անկախ նրանից՝ որ ոտքն եք մյուս ոտքին դնում, ինքնավստահ եք, կին, ով կարողանում է ապրել և օգտագործում է այդ կարողությունը։
Ж Անկեղծ եք, արդար, ինչի արդյունքում ուղիղությունը չի նյարդայնացնում շրջապատին։ Ձեզ հատուկ են մեթոդականությունը, կարգուկանոնի ձգտումը, հստակությունը։ Առաջին հայացքից սառը մարդու տպավորություն եք թողնում, ինչը խաբուսիկ է։ Ոսկի սիրտ ունեք։
З Զուսպ եք, փակ, սպասողական դիրք եք ընտրում, հաճախ եք պաշտպանվում։ Ի վիճակի չեք քննադատություն լսել, չափազանց զգացմունքային եք։ Մարդիկ վախենում են ձեր ռեակցիայից, խուսափում ձեզ հետ խոսակցությունից։ Շփման անբավարար քանակը մեկուսացվածության զգացում է առաջացնում։
И Վճռական չեք, բծախնդիր, ինչը վշտացնում է ձեզ, բայց ոչինչ չեք կարող անել ձեզ հետ։ Խուսափում եք մարդկանցից, հաճախ առանձնանում։ Ճանաչում եք թե ձեզ, թե մարդկանց։ Հակված եք գերագնահատել սեփական կարողությունները։
К Իշխող եք, խանդոտ։ Սիրում եք միշտ և ամեն ինչում առաջինը լինել, գերիշխող դիրք զբաղեցնել։ Դժվար է շփվել ձեզ հետ։ Անվճռական եք փոփոխությունների հարցում, հատկապես՝ անձնական կյանքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր