Ոչ ոք բավարար ուժ չունի Գազայի բնակիչներին հազարավոր տարիներ իրենց պատկանող հավիտենական հայրենիքից հանելու համար          Ասում եք՝ ասեք, կանենք, ասում ենք, չեք անում, ուրեմն գնացեք, ով կարողանում է անել, ինքը կգա կանի, լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում       Հարկային փոփոխությունների նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարն է, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներ ունի    

19 մար 2018 11:36

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքին հնչել են մտքեր, որոնք մտահոգել են մեզ». Փաշինյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ «Ելք»-ը մտահոգություններ ունի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե արդյո՞ք այս ճակատն այն հարթակն է, որտեղ կարող եք դուք հանդես գալ, միանալ նրանց, կամ համատեղ ինչ-որ գործողություն իրականացնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Տեսեք՝ մենք ասել ենք, որ մենք ունենք գործողությունների ծրագիր և մենք այդ գործողությունների ծրագիրը քննարկում ենք, էդ գործողությունների ծրագիրը իրագործվելու է։ Մենք ունենք մի շարք խնդիրներ, նախապայմաններ կապված ընդհանուր դաշտի հետ և այդ պայմաններից կարևորագույնը ոչ բռնի քաղաքացիական պայքարի սկզբունքն է և այնպիսի ոչ բռնի քաղաքացիական պայքարը, որը նույնիսկ բռնությանը բռնությամբ չի պատասխանում»։
Ճշտող հարցին, թե այս ճակատում նման վտանգ տեսնո՞ւմ են, ճակատում չե՞ն կիսում «Ելք»-ի կարծիքը, Փաշինյանը պատասխանել է. «Համենայն դեպս, մենք պաշտոնական քննարկումներ չենք ունեցել, ես չեմ կարող ասել կիսում են, կամ չեն կիսում, բայց կարող եմ ասել, որ նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ մենք մտահոգություն ունենք և այդ մտահոգությունն էլի ոչ պաշտոնապես՝ անձնական զրույցների ֆոմատով մեր գործընկերներին փոխանցել ենք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր