Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

19 մար 2018 19:40

Կարեն Կարապետյանը չինական ընկերության հետ քննարկել է հյուսիս-հարավ ավտոճանապարհը

 Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին եւ Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոին: Այս ընկերության կազմում է ընդգրկված հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերությունը:

Հանդիպմանը քննարկվել են հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, որոնք իրականացնում է «Սինոհիդրո» ընկերությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել չինական ընկերության հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների կատարմանը: Դինգ Ժենգուոն վստահեցրել է, որ «Սինոհիդրո»-ն հաջողությամբ իրականացնելու է հյուսիս-հարավի ավտոճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքները եւ պատրաստ է առաջ մղել շինաշխատանքները: 

Կարեն Կարապետյանն ընդգծել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը եւ հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու չինական կողմին շինաշխատանքների ընթացքում առաջացող խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր