Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

20 մար 2018 10:15

Ով է լինելու, ի վերջո, Սերժ Սարգսյանի ժառանգորդը. պայքարը շարունակվելու է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության համար անչափ էական է այս փուլում որեւէ էքսցես, ֆորս մաժոր թույլ չտալը` սկսած ՊՊԾ-ի գրավման կրկնությունից մինչեւ իրավական որեւէ անհարթություն: Բանն այն է, որ պայքարը, ըստ իշխանական մեր աղբյուրի, շարունակվելու է նաեւ վարչապետի ընտրությունից հետո` «իրավահաջորդ» նոր սխեմայով. այն է` ով է լինելու, ի վերջո, Սերժ Սարգսյանի ժառանգորդը:
«Սերժ Սարգսյանը, անշուշտ, կարող է եւս մեկ անգամ պատմել Ֆիդել Կաստրոյի մասին անեկդոտը, թե` էդ ժողովուրդն ո՞ւր է գնում, որ եկել է հրաժեշտ տալու, սակայն, որպես պրակտիկ շախմատիստ, նա իրավահաջորդի իրավական թիրախներն է նաեւ խստագույնս ապահովել` ՍԴ-ից մինչեւ բարձրագույն դատական խորհուրդ, մինչեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողով, այնտեղ «կապիտալացնելով» իրավական-կադրային իր ռեսուրսը»:
Ի դեպ, ըստ նոր Սահմանադրության, պետիրավական հանձնաժողովի նախագահ, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը կարող է առաջարկել` «հանել գործող դատախազին` օրենքով սահմանված դեպքում, ՄԻՊ, ԿԸՀ ղեկավարներին էլ»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը»:
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր