Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

20 մար 2018 10:30

երեխային պատանդ վերցրած տղամարդու հայրը պայթյունից է մահացել. «Ժողովուրդ»

«Օրերս առեղծվածային պայմաններում մահացել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի հայրը՝ Վարազդատ Հովիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Վարազդատ Հովիկյանը մահացել է:

Դժբախտ պատահար է եղել, թե սա հաշվեհարդար էր նրա որդու կատարած արաքի գործով, դժվար է ասել. տեղի ունեցածը մարդկանց համար մնում է առեղծված եւ ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Ի դեպ, այս օրերին կալանքի տակ գտնվող Ա. Հովիկյանին իրավապահներն անգամ թույլ չէին տվել ներկա գտնվել հոր հուղարկավորությանը` հավանաբար խուսափելով տհաճ անակնկալներից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր