Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին       Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին    

20 մար 2018 12:40

Նոր մանրամասներ Երևանից Տվեր ուղեւորվող ավտոբուսի վթարի վերաբերյալ

Երևանից Տվեր ուղեւորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՌԴ Վորոնեժի շրջանում. այն կանոնավոր ուղեւորափողադրող ընկերության շարժակազմ էր: Այս մասին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:

Նրա խոսքով` «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը պատկանում էր «ՄԱՆ-ՏՈՒՐ» ընկերությանը: «Ընկերությունը շահել էր մրցույթում եւ սպասարկում էր Երևան-Տվեր ուղղությունը»,-ասաց նա:

Վթարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվությունը դեռ ճշտվում է, և Անահիտ Առաքելյանը հստակեցրեց, որ ավելի վաղ հայտարարվածը, որ մահացել է ավտոբուսի վարորդը, դեռ ճշգրտումների կարիք ունի: Նշվում էր, որ մահացել է նաև վթարի մյուս մասնակից բեռնատարի վարորդը:

Մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: Նախնական տվյալներով՝ ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր