Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

20 մար 2018 20:15

Գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեներում

 
Մարտի 21-ին Երևանի մի շարք շրջաններում և Դավիթաշեն գյուղում գազամատակարարումը կդադարեցվի: Այս մասին հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի ծառայությունը:
Ընկերության Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով մարտի 21-ին ժամը 9:00-ից մինչև մարտի 22-ի ժամը 19:30-ն դադարեցվելու է Աջափնյակ վարչական շրջանի Ֆիզիկայի ինստիտուտի բնակելի թաղամասի բազմաբնակարան շենքերի, Դավիթաշեն գյուղի առանձնատների, Միկոյան փողոցի թիվ 2/2 և 48 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր