Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

21 մար 2018 11:34

«Արա, դեմ քվեարկեք». «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելքի» նախագիծը մերժվեց

«Արա, դեմ քվեարկեք». «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելքի» նախագիծը մերժվեցԱյսօր ԱԺ նիստում մերժվեց «Ելք» խմբակցության «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ նախաքննության մարմնի ձեռքի տակ և ընդհանրապես որևէ տեղ չկա որևէ ապացույց, որ, ինչպես 2008թ. մարտին հայտարարում էր Ռոբերտ Քոչարյանը, ցուցարարները ավտոմեքենայի հետևից դուրս են եկել, կրակել զինվորների վրա և թաքնվել:
«Այսպիսի ապացույց չկա, հետևաբար` Ռոբերտ Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության, որպեսզի նա պարզաբանի, թե ինչի վրա է հիմնվել նման հայտարարություն անելիս»,- ասաց Ն.Փաշինյանը:
ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը փաստեց, որ ԱԺ հայտարարության նախագծի բովանդակության հետ կապված ընդդիմադիր գործընկերները համոզվեցին, որ այն կոչված չէ մտահոգությունների փարատմանը:
Նա փորձեց վերջակետ դնել Քոչարյանին հարցաքննության կանչելու երկխոսություններին. «Բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը` որպես երկրի նախագահ, քրեական գործում կան:
Քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք, անկախ մարտահրավերներից, ո՛չ դուք ունեք, պարոն Փաշինյան, ո՛չ ես, ո՛չ էլ որևէ մեկը ստեղ նստածներից: Դրանք քրեական գործի մաս են և քննություն դրանցով իրականցվում է»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ  դաշինքը կիսում է Մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը, բայց ելնելով ներկայացված նախագծի դրույթների տառացի մեկնաբանությունից, որտեղ պահանջ կա ԱԺ կողմից իրավապահ մարմիններին որոշակի ժամկետում որոշակի իրավական քայլեր կատարելու, այսինքն` Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ կա, իրենք չեն մասնակցի քվեարկությանը:
Նախագծի քվեարկության ժամանակ որոշ Հանրապետականներ սեղմեցին «կողմ» կոճակը, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կոչից հետո` «արա, դեմ քվեարկեք», ուղղեցին իրենց սխալը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց 11 կողմ, բայց Շարմազանովը կրկին միջամտեց` «Շփոթվել են, միայն «Ելքն» է դեմ», և, ի վերջո, գրանցվեց 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ քվերներ, և որոշումը չընդունվեց:
Ն.Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ չի կարող լինել այդպիսի տեսագրություն, որ որևէ ցուցարար որևէ մեկի վրա կրակել է. «Երկրորդ` մենք մեր տեքստը դրել ենք քվերակության, և չի հնչել որևէ առաջարկ այլ խմբակցությունների կողմից»:
Գ.Կոստանյանը հակադարձեց, թե Փաշինյանը չի կարող պաշտոնապես պնդել, թե քրեական գործում ինչ տեսագրություններ կամ ցուցմունքներ կան, և «անպատասխանատու» որակեց Փաշինյանի հայտարարությունը:
«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանի խոսքով` տեսագրությունների վերաբերյալ հարց բարձրացվել է ՄԻԵԴ-ի կողմից և դրանք չեն ներկայացվել, այսինքն` փաստացի դրանք չկան:
Ն.Փաշինյանը բաց մարտահրավեր նետեց, թե ո՞վ կարող է ապացուցել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի կարծիքով` որևէ մեկը կասկած չունի, որ որևէ կրակոց ընդդիմութան կողից չի եղել, սակայն այստեղ հարց է առաջանում` եթե ընդդիմության կողմից կրակոց չի եղել, իշխանությունն ինչո՞ւ է զենք գործածել, ընդհանրապես. «Հռետորական այս հարցը պահենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր