Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

21 մար 2018 13:33

Երևան-Տվեր ավտոբուսի վթարից 9 վիրավորների առողջական վիճակի մասին

Երեւանից Տվեր ուղեւորված եւ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված հայկական ավտոբուսի 9 վիրավորները շարունակում են բուժօգնություն ստանալ ՌԴ Վորոնեժի մարզի Պավլովի շրջանային հիվանդանոցում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանի, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանի, 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանի, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, 1972 թ. ծնված Տիգրան Բաբաջանյանի, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանի վիճակը` կայուն ծանր, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանի, 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության, իսկ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանի վիճակը ծայրահեղ ծանր:
Ստացված տեղեկության համաձայն՝ մնացած ուղևորները, ովքեր գտնվում էին Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոցում, համընթաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցներով շարունակել են իրենց ճանապարհը:
Երևանից Տվեր ուղևորվող ավտոբուսն ու բեռնատարը բախվել են մարտի 20-ին: Բեռնատարի վարորդը և ավտոբուսի մեկ ուղևոր տեղում մահացել են: Ավտոբուսում 50 մարդ է եղել՝ 48 ուղևոր և 2 վարորդ: Վթարից տուժել է 9 քաղաքացի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր