Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

21 մար 2018 17:50

Զարմանալի թեստ, որը կբացահայտի ձեզ․ ընտրեք թռչուններից մեկին

 Զարմանալի թեստ, որը կբացահայտի ձեզ․ ընտրեք թռչուններից մեկին
#1 Ամենայն հավանականությամբ եսակենտրոն մտածողություն ունեք։ Նախ՝ դուք, հետո միայն՝ մյուսները։ Հարկավոր է հստակեցնել սահմանները, քանի որ ձեզ վրա ֆիքսվելով՝ մոռանում եք մարդկանց մասին, ովքեր կան ձեր կյանքում։ Եթե ուշադիր չլինեք ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում շրջապատի հետ, կարող եք վիրավորել մտերիմների զգացմունքներն ու կորցնել ձեզ համար ամենակարևոր հարաբերությունները։
#2 Ձեր անտարբերությունը կարող է խնդիրների պատճառ դառնալ։ Մի վախեցեք տրվել հարաբերություններին։ Դուք հեռանում եք մարդկանցից, ովքեր հոգ են տանում ձեր մասին, ինչն ի վերջո ձեզ ցավ է պատճառում, քանի որ ձեզ զրկում եք այն մարդկանց սիրուց ու ուշադրությունից, ովքեր լիացնում են ձեր կյանքը։
#3 Հարկավոր է վերանայել հայացքները, որոնցում հպարտությունը գերակայում է։ Կարծում եք, թե մյուսներից լավն եք, թե ոչ ոք չի կարող ձեզ որևէ բան սովորեցնել, միշտ ճիշտ եք։ Սխալ ճանապարհ եք ընտրել։ Նման վերաբերմունքը շրջապատի նկատմամբ կարող է մեկուսացնել ձեզ։
#4 Վատատեսությունը գերակայում է ձեր կյանքում։ Մարդիկ միշտ ձգտում են բավարարել ձեզ, իրականություն դարձնել սպասումները, սակայն ձեր բացասական վերաբերմունքը ստիպում է հիասթափություն ու դատարկություն զգալ։ Այդպիսի վերաբերմունքը թույլ չի տալիս վայելել կյանքը։
#5 Հարկավոր է աշխատել ներաշխարհի վրա՝ անինքնավստահությունը հաղթահարելու համար։ Վստահեք ինքներդ ձեզ, ձեզ ցույց տվեք այնպիսին, ինչպիսին կաք։ Այդ դեպքում շրջապատը ևս կընդունի ձեզ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր