Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել          Տեսանյութ.Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը       ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ Կիրանցում ադրբեջանցի հատուկջոկատային նկատվելու վերաբերյալ    

21 մար 2018 20:45

Աշխատանքից ազատված վանաձորցի մանկավարժը՝ տնօրենին. «Եթե չաշխատեմ, ինքահրկիզման եմ գնալու»

 
Վանաձորի թիվ 1 հատուկ-օժանդակ դպրոցի նախկին աշխատակից, վաստակաշատ մանկավարժ Սուսաննա Եգանյանը 2017 թվականին աշխատանքից ազատվելուց հետո տնօրենին զգուշացրել է՝ կինքնահրկիզվի, եթե իրեն աշխատանքով չապահովի:
Տնօրենը նախկին աշխատակցի զգուշացումը լսել, բայց աշխատանքի տեղավորելու փոխարեն դիմել է իրավապահ մարմիններին: Խնդրի հետ կապված օրերս Սուսաննա Եգանյանին հրավիրել են ոստիկանություն: «Ինձ կանչեցին ոստիկանություն, ասեցին՝ քո տնօրենը՝ Հարությունյանը, քո վրա դիմում-բողոք է գրել, որ ասել ես՝ եթե չաշխատեմ, ինքահրկիզման եմ գնալու: Ասեցի՝ ես բոլորի մոտ եմ ասել»,- Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ կայացած քաղաքացիների ընդունելության ժամանակ նշեց Սուսաննա Եգանյանը:
Մանկավարժն ասում է՝ աշխատանքից ազատվելուց հետո վերականգնվելու կամ այլ աշխատանքի տեղավորվելու խնդրանքով բազմիցս է դիմել դպրոցի տնօրենին ու ոլորտի պատասխանատուներին: Արձագանք, սակայն, մինչ այժմ չի ստացել:
«Ասել եմ՝ ինձ տեղավորեք աշխատանքի, իմ ընտանիքում ոչ մեկը չի աշխատում: Ես 60 տարեկան օգոստոսին եմ լինելու, ես ձգտում եմ աշխատանքի: Ես չեմ ուզում գնամ Ռուսաստան, ինձ կապող բաներ կան էստեղ,- նշում է ուսուցչուհին ու այս անգամ աշխատանք խնդրում մարզպետից:- Պարոն մարզպետ, ես խնդրում եմ, ինձ ընդունեք որեւէ տեղ աշխատելու, իմ ընտանիքը կործանման եզրին է»:
Վաստակաշատ մանկավարժն ասում է՝ պատրաստ է ցանկացած, նույնիսկ հավաքարարի աշխատանք կատարել:
Հավելենք, որ Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցը ներկայում վերակազմավորվել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր