Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը          Իմ կարծիքով նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին       Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում    

22 մար 2018 10:15

Նոր զարգացումներ Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի գործով. «Ժողովուրդ»

Նոր զարգացումներ Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի գործով. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է իրեն ներկայացնել աղմկահարույց քրեական գործի նյութերը:
 
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, ինչին ի պատասխան` հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Ներքին վերահսկողության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ամեն օր մարզային դատախազությունների դատախազների հսկողության ներքո գտնվող, քննվող բազմաթիվ քրեական գործեր են պահանջվում ուսումնասիրման համար, եւ այդ համատեքստում տվյալ քրեական գործը եւս պահանջվել է»:
 
Մնում է տեսնել, թե գլխավոր դատախազությունը ուսումնասիրման արդյունքում ինչ որոշում կկայացնի, գործը կտեղափոխվի ՀՔԾ, թե կրկին կքննվի Արմավիրի մարզի քննչական վարչությունում»:
 
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր