Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

22 մար 2018 11:57

Երևանում երիտասարդը բենզին է լցրել վրան, սպառնացել նետվել Հաղթանակ կամրջից․ հայտնի է ինքնությունը

Երևանում երիտասարդը բենզին է լցրել վրան, սպառնացել նետվել Հաղթանակ կամրջից․ հայտնի է ինքնությունըՄարտի 22-ին՝ ժամը 03:56-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ե.-ը (գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ) բենզին է լցրել վրան, անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել ցած:
Ոստիկանները և փրկարարները համատեղ ուժերով հետ են վերադարձրել Ա. Ե.-ին կամրջի անվտանգ գոտի: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր