Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

22 մար 2018 10:30

Սուրիկ Խաչատրյանը վաճառում է ունեցվածը. ո՞ւր է չվում. «Փաստ»

Սուրիկ Խաչատրյանը վաճառում է ունեցվածը. ո՞ւր է չվում. «Փաստ»«Փաստ» թերթի աղբյուրների տվյալներով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) Սյունիքում եւ կոնկրետ Գորիս քաղաքում վաճառել ու վաճառում է իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, բազմաթիվ օբյեկտներ եւ այլն: Նրան պատկանող գազալցակայաններն ու հյուրանոցներն արդեն նոր տերեր ունեն:
«Աղբյուրի պնդմամբ՝ Սուրիկ Խաչատրյանը չի վաճառել միայն իր առանձնատունն ու հանքերը: Նրա առանձնատանը ոչ ոք չի բնակվում: Մեր տվյալներով՝ տունը հսկում են ոստիկանները: Ս. Խաչատրյանը ամսական մոտ 600 000 դրամ է վճարում պահպանության համար:
Մարզում նա գրեթե չի լինում: Պատրաստվում է չվել արտասահմա՞ն՝ կուտակած փողերը բիզնեսի մեջ դնելու, թե պարզապես խուսափում է Սյունիք վերադառնալ, առայժմ «Փաստը» չկարողացավ ճշտել. բաժանորդն անհասանելի էր»:
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր