Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

22 մար 2018 15:30

Բացահայտվել է քաղցաբուժության ամենաօգտակար տարատեսակը

Բացահայտվել է քաղցաբուժության ամենաօգտակար տարատեսակըԱնգլիայի Սուրեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ չափավոր քաղցածությունն՝ ընդմիջումներով, ավելի լավ է նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, քան ցածրկալորիական սնունդը: Մասնագետների հոդվածը հրապարակված է British Journal of Nutrition հանդեսում: Այս մասին հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում։
Հետազոտությանը մասնակցել են ավելորդ քաշով մարդիկ, որոնք պետք է կորցնեին իրենց զանգվածի հինգ տոկոսը: Կամավորների մի խումբը սովորական ռեժիմով էր սնվում շաբաթական սոսկ հինգ օր, իսկ մյուսը սննդաբաժնի կալորիականությունը նվազեցրել էր օրական 600 կիլոկալորիայով:
Գիտափորձի ընթացքում մաղվել է մասնակիցների շուրջ 20 տոկոսը, որոնք չեն կարողացել հետեւել սննդակարգին կամ չեն իջեցրել հարկավոր քաշը, իսկ 27 մարդ ավարտել է ծրագիրը: Պարզվել է, որ 5:2 սննդակարգը, որի դեպքում մարդը շաբաթական երկու օրվա ընթացքում սննդաբաժնի կալորիակականությունը սահմանափակում է մինչեւ 500 – 600 կիլոկալորիա, նպաստում է ճարպի արագ յուրացմանը: Այդ խմբի մարդկանց հաջողվել է ցանկալի արդյունքի հասնել 59 օրում, իսկ ամենօրյա սննդակարգը պահանջել է 73 օր:
Ըստ որում չափավոր քաղցածությունն՝ ընդմիջումներով, նպաստել է սիստոլիկ զարկերակային ճնշման իջեցմանը ինը տոկոսով՝ առաջին խմբի մարդկանց մոտ եւ երկու տոկոսով՝ երկրորդ խմբի մոտ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր