Աղոթում եմ, որ օրհնվեն հայ ժողովրդի անվտանգության համար աշխատողների ջանքերը. Հռոմի պապ          Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ       Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց    

22 մար 2018 21:45

Կենդանակերպի նշաններ, որոնք հրեշտակային համբերություն ունեն

 
Ցուլ
Ցուլերը զգուշավոր են, հանգիստ ու համբերատար: Նրանք կարող են երկար ու մանրամասն փորձարկել մարդկանց՝ նրանց հետ հարաբերություն սկսելուց կամ նրանց վստահելուց առաջ: Ցուլերը չեն շտապում զայրանալ կամ էմոցիաներ ցուցադրել, նրանց դեռ պետք է հասցնել դրան, ինչն այնքան էլ հեշտ չէ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները համառորեն առաջ են շարժվում իրենց ընտրած ճանապարհով՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ է պետք՝ նպատակին հասնելու համար: Ցուլերը նաեւ սարսափելի համառ են:
Խեցգետին
Խեցգետինները կարող են լսել մարդկանց. հենց հրեշտակային համբերությունն է նրանց լավ եւ ուշադիր ունկնդիր դարձնում: Սիրո հարցում նույնպես Խեցգետինները համբերատար են. նրանք կարող են կատարյալ զուգընկերոջ սպասել մինչեւ մահ: Բացի այդ՝ նրանք շատ զգայուն են եւ նուրբ, ավելի շուտ կթաքնվեն սեփական պատյանում, մինչեւ ցավը հանդարտվի, բայց վրեժխնդիր չեն լինի:
Կույս
Կույսերի համբերատարության պատճառներից մեկն այն է, որ նրանք պերֆեկցիոնիստ են: Կատարելությունը միանգամից գալիս, եւ եթե Կույսերը ձգտում են դրան, կարող են սպասել՝ որքան հարկավոր է: Կույսերն անում են այն, ինչ հարկավոր է՝ նպատակին հասնելու համար, եւ սովորաբար դա երկարատեւ եւ տքնաջան աշխատանք է պահանջում, բայց նրանք երբեք գործը կիսատ չեն թողնում:
Կշեռք
Կշեռքները նախընտրում են սպասել, քան ինչ-որ մեկին ստիպել անհարմար զգալ կամ կոնֆլիկտ հրահրել: Նրանք կարող են երկար ժամանակ դիմանալ իրենց համար տհաճ զրույցին, միայն թե անքաղաքավարի կամ կոպիտ չթվան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում հակասություններ, նրանք կարող են համբերատարությամբ հարթել բոլոր սուր անկյունները: Որպես իսկական դիվանագետներ՝ նրանք հսկայական ժամանակ կարող են ծախսել՝ վիճաբանող կողմերին լսելու եւ նրանց հաշտեցնելու համար:
Կարիճ
Կարիճները կատարելապես տիրապետում են սպասելու տակտիկային, նրանք անսահման համբերություն ունեն: Կարիճները շատ լավ ինտրիգներ են ծրագրում, հատկապես, եթե խոսքն իրենց սեփական շահի մասին է: Նրանք նման են գիշատչի, որը պատրաստ է ժամերով սպասել թաքստոցում՝ հարմար պահի զոհի վրա ցատկելու համար: Նրանք երկար սպասում են հատկապես վրեժ լուծելու համար հարմար ժամանակի. երբեք եւ ոչինչ չեն ձեռնարկում, մինչեւ չեն ծրագրում ամենափոքր մանրուքները՝ իրենց վիրավորողին հարված հասցնելու համար:
Այծեղջյուր
Ոչ ոք ավելի լավ չի հասկանում ժամանակի կարեւորությունը, քան Այծեղջյուրները: Նրանք նախընտրում են չշտապել, տանել չեն կարողանում սխալներն ու բացթողումները, հատկապես այն դեպքում, եթե հնարավոր է դրանցից խուսափել՝ պարզապես մի քիչ համբերատարություն ցուցաբերելով: Հարաբերություններում նույնպես Այծեղջյուրները չեն շտապում. նախ երկար ժամանակ ձգտում են ֆինանսական կայունության, հետո միայն մտածում պոտենցիալ զուգընկերոջ թեկնածության մասին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր