Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

23 մար 2018 10:45

Վիզաների ազատականացումը մեկ ու կես տարի անց իրականությո՞ւն կդառնա. «Ժողովուրդ»

Վիզաների ազատականացումը մեկ ու կես տարի անց իրականությո՞ւն կդառնա. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած 2017թ. նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի որոշ դրույթներ սկսել են գործել, սակայն վիզաների ազատականացման խնդիրը դեռ յոթը սարի հետեւում է: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կիրագործի ԵՄ-ի առաջ ստանձնած պարտավորությունները: Ի դեպ, այդ մասին բազմիցս հայտարարել է նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Իսկ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշել է, թե վիզաների ազատականացմանը կարելի է սպասել առնվազն մեկ ու կես տարի անց:
«Եթե ամեն ինչ լավ է գնում, մեկ ու կես տարի է տեւում, եթե սկսում է ձգձգվել ինչ-որ մեկի պատճառով, կարող է տեւել տարիներ: Եթե ԵՄ անդամներից մեկը սկզբունքորեն դեմ լինի, ապա կարող է եւ իրականություն չդառնա»,- նշել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր