Ինչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան          Նամակ Նիկոլին.«Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք», հիշո՞ւմ ես, որ ասում էիր       Տեսանյութ.Ազատում զինվորական կացարանում հրդեհից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել.Երեխեքին ինչ-որ բանի համար ժերտվա տվեցին    

23 մար 2018 16:35

5 սխալ, որի պատճառով Ձեր տղամարդը կարող է հեռանալ

 
Եկեք ազնիվ լինենք: Ամուսնալուծությունների մեծ մասը կանանց պատճառով է լինում, գիտությամբ կամ անգիտությամբ: Հաճախ մենք` կանայքս, համակարգված ձևով այնքան ենք զզվեցնում տղամարդկանց, որ վերջիններս, չդիմանալով լարվածությանը, որոշում են քանդել այդ հարաբերությունները: Իսկ ի՞նչ է պետք անել տղամարդուն ծայրահեղ քայլերից զերծ պահելու համար: Ամուսնալուծված կինը 5 հիմնական սխալի օրինակ է բերում:
1. Դուք փորձում եք նրան փոխել
Շատ կանայք ամուսնությունից մի քանի տարի անց առիթը բաց չեն թողնում ամուսնուն  քննադատել: Պետք չէ դա անել: Աշխատեք զսպել ձեզ: Հիշեք, թե ինչ պատճառով եք դուք ձեր տղամարդուն ընտրել: Հավանաբար ուշադրություն եք դարձրել նրա արժանիքներին, իսկ թերությունների վրա աչք եք փակել` դրանք համարելով անվնաս առանձնահատկություն:
Մի սպասեք, որ նա կփոխվի: Անկասկած, հարաբերությունների մեջ գտնվող թե կինը, թե տղամարդը պետք է զարգացում ապրեն, բայց ո՞ւմ դուր կգա շարունակ քննադատվել:
Ձեզ դրեք նրա փոխարեն: Զսպեք ձեզ, եթե ուզում եք ասել, որ նա գարեջուր շատ է խմում, ընկերների հետ շատ ժամանակ է անցկացնում կամ համակարգչի առաջ երկար է գտնվում: Չի բացառվում, որ այդպես է եղել նաև հարաբերությունների ձևավորման սկզբնական փուլում, ինչը, սակայն, ձեզ այն ժամանակ չի նյարդայնացրել հասկանալի պատճառներով: Ուշադրությունը բևեռեք նրա դրական գծերի վրա, ընդգծեք նրա առավելությունները և մի փորձեք փոխել չափահաս, հասուն մարդուն:
2. Դուք վերահսկում եք նրան
«Մեր բոլոր վեճերն այն պատճառով են, որ դու ոչինչ ճիշտ չես անում»: Յուրաքանչյուր կին իր ամուսնուն նմանատիպ մի բան ասում է: Նման բաները ոչ միայն հեռացնում են զուգընկերոջը, այլև հարուցում են հակառակվելու, ի հեճուկս նրա մի բան անելու բուռն ցանկություն: Ավելին, անընդհատ վերահսկողությունը տղամարդուն ստիպում է ձեզնից թաքցնել այն, ինչը ձեզ դուր չի գալիս, անգամ ամենաաննշան բանը: Կինը պետք է վստահի ամուսնուն: Վստահ եղեք ձեզ վրա, նրա վրա և ձեր հարաբերությունների վրա: Եզակի տղամարդկանց է դուր գալիս վերահսկող կինը:
3. Դուք նրան բավարար սեքս չեք տալիս
Հարաբերություններում գտնվելուց մի քանի տարի անց շատ կանայք սկսում են խորամանկել, տղամարդուն մանիպուլյացիայի ենթարկել և մերժել սեռական հարաբերություն ունենալ: Դա նրանք անում են նրանից նեղացած լինելու ժամանակ կամ երբ բարոյական ցնցում են ապրում:
Այսպիսով, կանայք ուզում են տղամարդուն դաս տված լինել և մեծացնել սեփական նշանակությունը նրա աչքերում: Չի կարելի այդպես վարվել: Դա ոչ միայն բարկացնում է տղամարդուն, այլև աստիճանաբար հեռացնում ձեզնից: Ավելի օգտակար է հիշել, թե ինչով եք դուք նրան գրավել ձեր հարաբերությունների ամենասկզբում: Հավանաբար դուք ունեք որոշակի կանացի խորամանկություններ: Ճիշտ ժամանակն է դրանք կրկին գործի դնելու:
4. Դուք ձեզ բաց եք թողել, չեք զբաղվում ձեր արտաքինով
Հաճախ դա տեղի է ունենում երեխաների ծնվելու հետ մեկտեղ: Կանանց այս փուլում կարելի է հասկանալ: Նրանք մտածում են միայն երեխաների մասին, որոնք իրենց կյանքի առաջին տարիներին շատ ժամանակ են խլում: Բայց, միևնույն է, չարժե մոռանալ ինքդ քո մասին: Ձեր խնամված տեսքը նախ և առաջ ձեզ է պետք: Չէ՞ որ գեղեցիկ հագուստը և հաճելի պրոցեդուրաները տրամադրություն են բարձրացնում, էլ չենք խոսում արտաքին տեսքի վրա լավ ազդեցություն գործելուց:
5. Դուք կանգնում եք նրա և իր ընտանիքի միջև
Ձեր ամուսնուն իր ընտանիքի մասին ոչ մի վատ բան չասեք: Ինքն այդ ընտանիքում է մեծացել, և այն նրա համար առաջին տեղում է: Որքան էլ որ նրա հարազատները տարօրինակ լինեն, նրան թույլ տվեք՝ ինքը գլուխ հանի նրանցից: Եթե իրավիճակը ծայրահեղ է, ինքն ամեն ինչ կհասկանա: Նրա ընտանիքի անդամների հետ կոնֆլիկտի մեջ մի մտեք: Դա ձեզ պետք չէ: Հարգեք նրա մտերիմներին, համբերությամբ զինվեք: եթե ձեզ համար դժվար է գտնվել նրա հարազատների շրջապատում, նվազեցրեք նրանց հետ շփումները:
Որպես եզրահանգում` կնոջ համար գլխավորը համբերատար և մտածող լինելն է: Պետք չէ տուրք տալ էմոցիաներին, կարևոր է խոսելուց, ինչ-որ բան ասելուց կամ անելուց առաջ մտածել, և այդ ժամանակ ձեր ընտանիքում խաղաղություն կտիրի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր