Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

24 մար 2018 12:24

Արմավիրում 22-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադվել 18-ամյա երիտասարդին. մանրամասներ

Արմավիրի մարզում 22-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալված 1999թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել:
«Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ 1996թ. ծնված Նարեկ Պողոսյանը մարտի 21-ին «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ, սակայն ժամեր անց այդպես էլ գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:
Ըստ տեղեկությունների՝ 18-ամյա երիտասարդին, մեղմ ասած, դուր չի եկել այն, որ 22-ամյա Նարեկ Պողոսյանը գյուղում մեծ արագությամբ է ավտոմեքենան վարում և այս հարցի շուրջ վիճաբանություն է ծագել, այդ ընթացքում էլ ըստ նախնական տվյալների՝ Ն.Պողոսյանը կրծքավանդակի և որովայնի շրջանում դանակի յոթ հարված է ստացել


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր