ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը          Ալավերդու գործարաններից մեկի հանդերձարանում հրդեհ է բռնկվել       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

24 մար 2018 14:40

Ում է նկատի ունեցել Պավլիկ Մանուկյանը Զուրաբյան ասելով

Ում է նկատի ունեցել Պավլիկ Մանուկյանը Զուրաբյան ասելով«Սասնա ծռեր» զինված խմբավորման դատավարության ժամանակ հրապարակվեցին Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցների գաղտնալսումների վերծանումները, որտեղ նա ասել էր. «Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերեւա»: Շատերի մոտ տպավորություն է, թե «Զուրաբյան» ասելով Մանուկյանը նկատի է ունեցել ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին:
 
Այնինչ` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016թ. հուլիսյան իրադարձությունների օրերին Լեւոն Զուրաբյանն ընդհանրապես բացակայել է ՀՀ-ից, ավելին՝ ՀԱԿ ներկայացուցիչներն ընդհանրապես չգնացին Խորենացի փողոց կամ Սարի թաղ՝ հավաքված ցուցարարների մոտ, եւ դրա համար անգամ մեղադրում էին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությանը: Այդ օրերին ակտիվ էին Փաշինյանի ՔՊ-ն, «Համախմբում», «Ժառանգություն» կուսակցությունները` փորձելով առաջնորդել ժողովրդին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր