Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը    

24 մար 2018 16:00

Գիտնականները կապ են գտել մրգահյութի և մահվան վտանգի միջև

Գիտնականները կապ են գտել մրգահյութի և մահվան վտանգի միջև
Շաքար պարունակող ըմպելիքները, այդ թվում՝ մրգահյութերը, մեծացնում են սրտի եւ այլ հիվանդություններից մահվան վտանգը: Ինչպես գրել է Medicalexpress-ը, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են ավելի քան 17,9 հազար մարդկանց տվյալները, որոնց հսկել են վեց տարվա ընթացքում։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են ԱՄՆ-ի Սրտի հիվանդությունների ասոցիացիայի (American Heart Association) խորհրդաժողովում: Հիմք են վերցվել «Սրտի նոպա տարած մարկդանց մոտ աշխարհագրական եւ ռասայական տարբերությունների պատճառները» վերտառությամբ մյուս հետազոտության տվյալները:
Պարզվել է, որ նրանց համար, ովքեր օրական 24 ունցիայից (680 գրամից) ավելի քաղցր ըմպելիքներ են խմում, սրտի եւ այլ հիվանդություններից մահվան վտանգը կրկնակի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր մեկ ունցիայից պակաս են խմել: Դոկտոր Ջին Ուելշի խոսքով, որը գլխավորել է հետազոտությունը, արդյունքները, որոնց հանգել են նա եւ նրա գործընկերները, ապացուցում են, թե որքան կարեւոր է չչարաշահել շաքարը:
Գիտնականների եզրակացությունները վերաբերում են միայն ըմպելիքներին. շաքարի մեծ պարունակությամբ ուտելիքի եւ սրտի հիվանդություններից մահվան վտանգի միջեւ ոչ մի կապ հայտնաբերել չի հաջողվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր