Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

24 մար 2018 18:50

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում «Կոկա Կոլա», «Ֆանտա նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» կեղծ ըմպելիքների արտադրության կապակցությամբ

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում «Կոկա Կոլա», «Ֆանտա նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» կեղծ ըմպելիքների արտադրության կապակցությամբ
ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանություն՝ «Կոկա Կոլա», «Ֆանտա նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքների արտադրության հայտնաբերման մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը, հաղորդման հիման վրա կատարվում է հետաքննություն, պարզվում են պատճառված վնասի չափերը:
« ՀՀ ոստիկանությունը «Կոկա Կոլա», «Ֆանտա նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքների արտադրության հայտնաբերման մասին հաղորդում է ստացել ՍԱՊԾ-ից: Նշված դեպքով կատարվում է հետաքննություն»,- ասաց Ջանոյանը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ կեղծ ապրանքը հայտնաբերվել է հունվարին, ինչից հետո այն ամբողջությամբ շուկայից հավաքվել է:
«Կեղծիքի աղբյուրը կամ հնարավոր մյուս ապօրինի գործողությունները պարզելու համար տեղեկությունը փոխանցվել է տարբեր պատկան կառույցներին, այդ թվում՝ իրավապահներին: ՀՀ ոստիկանության ծառայությունը հաղորդման հիման վրա գործողություններ է սկսել»,- ասաց նա:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը կեղծված ըմպելիքների ավելի քան 3000 շշի մասին է, սակայն ՍԱՊԾ-ում կոնկրետ թվեր չհայտնեցին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր