Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 մար 2018 20:47

«Մերժի՛ր Սերժին» երթն ու Հովիկ Աբրահամյանի մեքենաները

«Մերժի՛ր Սերժին» երթն ու Հովիկ Աբրահամյանի մեքենաներըԱյսօր «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը երթ էր կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնում՝ իրազեկելով հանրությանը Սերժ Սարգսյանին մերժելու մասին։ Երթը մեկնարկեց Կասկադից։ Երթի մասնակիցները Դավիթ Սանասարյանի առաջնորդությամբ «Մերժի՛ր Սերժին» պաստառով ու նույնաբովանդակ վանկարկումներով Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Ամիրյան փողոց ու Հանրապետության հրապարակ, ապա բարձրացան վեր՝ դեպի Ազատության հրապարակ։
Ինչպես գրում է Hraparak.am-ը՝ ճակատագրի հեգնանքով թերևս Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկում երթի մասնակիցներին դեմ հանդիման դուրս եկան Հովիկ Աբրահամյանին ու նրա ընտանիքին պատկանող մեքենաները։ Խոսքը լուսանկարում պատկերաված 50 օօ 005 համարանիշի շքեղ Mercedes-Baybach-ի և նրան ուղեկցող Toyota Land Cruiser 200-ի մասին է, որում Աբրահամյանների թիկնապահներն են նստում։
Դժվար է ասել՝ մեքենայի մեջ անձամբ Հովիկ Աբրահամյա՞նն էր, թե՞ գուցե որդին՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, ամեն դեպքում, այս մեքենաները պատկանում են հենց նախկին վարչապետի ընտանիքին։ Մեքենաները մի պահ կանգնեցին Ամիրյանից դեպի գլխավոր պողոտա թեքվող հատվածում, քանի որ երթի մասնակիցների պատճառով խցանում էր առաջացել, թերևս ներսում գտնվողները ծանոթացան պաստառների գրությանն ու լսեցին «Սերժին մերժող» վանկարկումները, այդ ընթացքում հետևի ուղեկցող ամենագնացի վարորդը բարձրացրեց ապակին՝ քողարկելով իրեն տեսախցիկներից, և մի քանի վայրկյան անց՝ արագ հեռացան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր