Բացահայտեք ձեր անձի խավար կողմը․ թեստ

Սև այրին հայտնի է որձին կաննիբալիստական և թունավոր խայթոցներով։ Հանգիստ ու համբերատար նա սպասում է իր զոհին, ապա հարձակվում։ Նա թույնում է զոհին, ապա հանգիստ սկսում ուտել։ Մարդիկ, որ ընտրել են նրան, շատ հանգիստ են, ծանրութեթև անող, զգացմունքային, նպատակասլաց։ Նրանք սիրում են իրենց տունը և ընտանիքը։ Բայց եթե մեկը կանգնի նրանց ճանապարհին, կոչնչացնեն առանց խղճի խայթի։ Այս սարդին ընտրողները չափազանց փակ են, և նրանց հասկանալ քչերն են կարողանում։
Անգղերը որսի են դուրս գալիս խմբերով, պտտվում զոհի շուրջն այնքան, մինչև նա հանձնվի, ապա հարձակվում ու սկսում հոշոտել։ Եթե ընտրել եք նրան, ապա համարձակ եք և սիրում եք վտանգ։ Սովորաբար զբաղվում եք ձեր մտքերում ինքնաքննադատմամբ։ Շատ խանդոտ եք, փակ, հիշաչար, գաղտնապահ։ Հակված եք խորհրդավոր լինելուն։

Ագռավը պատահական չէ ընտրվել Էդգար Ալլան Պոյի կողմից որպես մուսա։ Այս սև թռչունները համարվում են խավարի և մահվան լրաբերներ։ Սակայն այս խելացի թռչուն ունակ է նույնիսկ մարդու ձայնը կրկնօրինակելու։ Դուք շատ ստեղծագործ անձ եք, չեք վախենում խավարից ու դժվարություններից և կարողանում եք պահել լույսի ու մթի բալանսը։ Ձեզ ավելի լավ եք զգում մենակության մեջ։ Շատ իմաստուն եք, և ձեզ հաճախ են դիմում խորհրդի համար։
Չղջիկները նույնականացվում են կոմս Դրակուլայի հետ։ Ինչ-որ սարսափազդու բան կա նրանց մեջ, որն անհետանում է լույսի ներքո, մնում գիշերվա, քարանձավների մութ անկյուններում և հեռվից հետևում շուրջը կատարվելիքին։ Եթե ընտրել եք նրան, ապա բավականաչափ լի եք ակտիվությամբ, կյանքի էներգիայով, առողջությամբ։ Դուք հաճախ եք անհանգստանում անտեղի։ Պահանջկոտ եք ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ։ Շատ իմաստուն եք և տեսնում եք կյանքը տարբեր անկյուններից, սակայն, միաժամանակ, դժվար եք տիրապետում ձեր լեզվին և շատ նյարդային կերպով տաքարյուն եք։

