Սյունիքում. 32-ամյա կինը հարձակվել է Գորիսի ոստիկանության վրա
![Սյունիքում. 32-ամյա կինը հարձակվել է Գորիսի ոստիկանության վրա Սյունիքում. 32-ամյա կինը հարձակվել է Գորիսի ոստիկանության վրա](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-03/thumbs/1522057177_8d199d81141104055007b972055c669f.jpg)
Ինչպես հայտնում է կայքը, Լ. Ջավահիրյանի առջև դռները բացելուց հետո նա ներս է մտել շենք և հայհոյանքներ տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին ու երբ նրան փորձել են կարգի հրավիրել, հիստերիկ պահվածքով հարձակվել է հերթապահ մասի տեսուչ, օրվա հերթապահ Վահան Աղայանի վրա և համազգեստի վրայից պոկել ուսադիրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լ. Ջավահիրյանը իր «շոուն» շարունակել է մոտ 30 րոպե և այդ ողջ ընթացքում նորից սեռական բնույթի հայհոյանքնր է տվել ոստիկանության ծառայողների հասցեին։ Այդ ամենի հետևանքով բաժնի բնականոն աշխատանքը մոտ 30 րոպե խանգարվել է։
Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ «Շոուի հեղինակ» Լ. Ջավահիրյանը, ով նախկինում 4 անգամ դատված է եղել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, ստորագրությամբ բաց է թողնել։
Ըստ նախնական տեղեկությունների, Լ. Ջավահիրյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։