Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 մար 2018 14:23

Երազների ազդեցությունը զույգերի փոխհարաբերությունների վրա

Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ մեր երազների արտացոլանքն ազդում է կյանքում մեր իրական հարաբերությունների վրա: Օրինակ՝ հաջորդ օրը վեճերի և կասկածների առիթ է դառնում: Այդպես երազները կարող են կանխագուշակել զույգի վարքագիծը, առավել ևս, եթե խոսքը ինտիմ հարաբերությունների մասին է:
Հետազոտողները խնդրել են ավելի քան 60 տղամարդկանց և կանանց արթնանալուն պես գրանցել իրենց երազների մասին մանրամասն տեղեկություններ, ինչպես նաև անձնական օրագիր վարել և մեծ ուշադրություն դարձնել երկրորդ կեսի հետ հարաբերություններին:
Եթե մարդիկ երազում իրենց սիրելիին են տեսել, ապա հաջորդ օրը դա հանգեցնում էր խնդիրների, իսկ այն երազներից հետո, որտեղ զույգի հետ կոնֆլիկտ է եղել, հարաբերություններում հաջորդել են լուրջ տարաձայնություններ և դժվարություններ: Եթե փորձարկվողը երազում տեսել էր, թե ինչպես է դավաճանում իր երկրորդ կեսին, դա հանգեցնում էր սիրո և վստահության պակասին, և ազդեցությունը պահպանվում էր մի քանի օրերի ընթացքում:
Սակայն հետազոտությունների ոչ բոլոր արդյունքներն էին բացասական: Հետազոտվողներից ոմանք եթե երազում տեսնում էին իրենց զույգի հետ կապված հաճելի պահեր, ապա իրական կյանքում ավելի էին կապվում և շատ ժամանակ անցկացնում նրա հետ:
Թեև հետազոտողներին մինչև վերջ պարզ չէր՝ հետազոտվողները գործում էին ենթագիտակցորե՞ն, թե երազների վերլուծության ներքո: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր