«Ամեն ինչ նոր է սկսվում». Իրար հետ շփվում են թղթի վրա գրելով, որ բացառեն գաղտնալսումը. «Հրապարակ»

Որ ի՞նչ անեք, չէ՞ որ կյանքն ապացուցել է` օգուտ չկա դրանից: «Կլինի. այդ մարտավարության արդյունքում առաջիկայում կհամոզվեք, որ կան հակազդեցության այնպիսի միջոցներ, որոնց արդյունքում իշխանությունների համար իրավիճակը կարող է դառնալ խիստ անկառավարելի` խիստ քաոտիկ իրավիճակի պատճառով։ Ամեն ինչ նոր է սկսվում»:
Կկարողանա՞ք շրջանցել Օսիպյանին։ «Գիտեք, նախկինում մենք մի սխալի առջև էինք կանգնում՝ թույլ էինք տալիս, որ իշխանությունները խնդիրը տեղափոխեն ոստիկանություն-քաղաքացի բախման հարթություն։ Այլևս դա բացառվելու է»: Չե՞ք ասի ձեր քայլերից գոնե մեկը: «Իհարկե` ոչ. դրանց հմայքը հենց իրենց անսպասելիության մեջ է»:
Պահ, «ընկեր մայորն» ամբողջ օրը ականջը դրած ձեր «դռանը», գաղտնալսում է ձեզ։ «Իզուր, մենք միմյանց հետ շփվում ենք թղթի վրա գրելով»: Ձեր շարքերում կունենան իրենց «սկրիպալները» (լրտեսները): «Բացառե՛ք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: