Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

27 մար 2018 10:30

Որն է ԲՀԿ-ի «խելոք» մնալու գինը. ՀՀԿ-ն ելքը գտել է, որ և՛ «գառները ողջ լինեն», և՛ «գայլերը՝ կուշտ». «Իրատես»

Որն է ԲՀԿ-ի «խելոք» մնալու գինը. ՀՀԿ-ն ելքը գտել է, որ և՛ «գառները ողջ լինեն», և՛ «գայլերը՝ կուշտ». «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Ապրիլին սպասվող վերադասավորումներին ուշի ուշով հետևում են ոչ միայն իշխանական ուժերը, այլև իշխանությունից «փայ պոկելու» ախորժակ ունեցող ընդդիմադիրները: «Ծառուկյան» խմբակցությունում այս օրերին ոմանք խիստ շահագրգիռ են իշխանության հետ կոալիցիա կազմելու հեռանկարով:
Բաղրամյան 26-ում ԲՀԿ-ի «իշխանականացման» հավանականությունը դիտարկվել է, սակայն անմիջապես հետ են կանգնել այդ մտքից, քանի որ, նախ և առաջ, խորհրդարանի վերաձևավորման խնդիր է առաջանում, ինչն այս պահին հարկավոր չէ ՀՀԿ-ին: Որպեսզի և՛ «գառները ողջ լինեն», և՛ «գայլերը կուշտ», իմա՝ և՛ ծառուկյանականներին գոհացնեն, և՛ խորհրդարանում ՀՀԿ-ն ունենա բավարար քանակի ընդդիմություն, այլ տարբերակ են մտածել:
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ կլինի այդ քաղաքական ուժի «խելոք» մնալու գինը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր