Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի          Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում       Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես    

27 մար 2018 12:40

Գյումրիում գողությունն ավարտվել է կրակոցով. ոստիկանը կրակ է բացել գողի ուղղությամբ

Գյումրիում գողությունն ավարտվել է կրակոցով. ոստիկանը կրակ է բացել գողի ուղղությամբԱյսօր լուսադեմին Գյումրիում գողության դեպքն ավարտվել է կրակոցով: Մեր տեղեկություններով, լուսադեմին ժամը 06:00-ի երկու անձ մտել է Աբովյան փողոցում գտնվող սեփական տներից մեկը եւ գողություն կատարել, ինչի մասին քաղաքացիներից մեկը տեղեկացրել է ոստիկաններին: Դեպքի վայր մեկնած ոստիկանները գողության պահին բռնել են նրանց եւ վնասազերծելու ժամանակ նրանցից մեկի ուղղությամբ կրակոց արձակել: Armtimes.com-ի տեղեկություններով, կրակոցի հետեւանքով գողություն կատարողներից մեկը թեթեւ վնասվածք է ստացել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ ասացին, որ մարտի 26-ին` ժամը 06:00-ի սահմաններում ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Աբովյան փողոցի տներից մեկում գողություն է կատարվում: Մեկնած օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե, որտեղ մուտքի դուռը փակ լինելու հետեւանքով ոստիկաններից մեկը պարիսպի վրայից ցատկել է բակ: Ինչից հետո երկու անձ չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջին, հարձակվել են ոստիկանի վրա, գցել գետնին: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցը իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել. երկու անձից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա` ձերբակալվել:
Տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ ՀՀ ՔՕ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (գողության փորձ, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր