34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը. «Փաստ»          Ռուսաստանի ուղերձը Հայաստանին. «Սպայկայի» դեպքը չի կարող պատահականություն լինել. «Փաստ»       Սեպտեմբերի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 մար 2018 18:05

Ծնողները ծեծել են և յուղ լցրել աղջկա վրա՝ ամուսնությունից հրաժարվելու համար

 
Ապագա ամուսինը ծագմամբ իրաքցի զույգին 20հազար դոլար է վճարել՝ իրենց աղջկա համար, բայց աղջիկը հրաժարվել է ապրել չսիրած մարդու հետ և արդյունքում ամեն ինչ պատմել է ոստիկաններին:
Տեխասում իրաքցի ծնողները մեղադրվում են իրենց 16-ամյա դստեր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝ ամուսնությանը համաձայնություն չտալու համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով KSAT հեռուստաալիքին:
Ենթադրվում է, որ Ալ-Հիշմավին ծնողների կողմից բռնության է ենթարկվել դեռևս 15 տարեկան հասակից: Աղջկա ամուսինը 20հազար դոլար է վճարել ծնողներին, բայց աղջիկը չի ցանկացել ամուսնանալ նրա հետ: Ծնողները նրան սկսել են ծեծել, տաք յուղ են լցրել նրա վրա, աղջիկը խեղդվել է:
Արդյունքում աղջիկը փախել է տանից և դիմել ոստիկանություն՝ պատմելով ողջ ճշմարտությունը: Դրանից հետո տուժողի ծնողները ձերբակալվել են և որոշ ժամանակ անց ազատ են արձակվել՝ յուրաքանչյուրը 30հազար դոլար գրավի դիմաց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր