Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 մար 2018 21:00

Թեստ. Ինչպիսին ես դու անկողնում՝ ըստ ծննդյան օրվա

 
Փորձեք հին օրացույցով ճշտել, թե շաբաթվա որ օրն եք ծնվել և կկարողանաք անցնել այս թեստը:
Երկուշաբթի ծնվածները
Երկիրը ստեղծվել էր երկուշաբթի, այդպիսով այդ օրը ծնված մարդիկ ավելի խելացի են, աշխատասեր: Նրանք սիրում են փորձեր, նորություններ: Միշտ հրաշալի տեսք ունեն: Նրանք հրեշտակային դեմք ունեն և լավ ճաշակ: Այսպիսի մարդկանց հաճախ ենք ցանկանում մեր կողքը տեսնել:Այս մարդիկ մագնիսի պես են:

Երեքշաբթի
Այս օրը ծնված մարդիկ շատերի սեքսուալ երազանքներն են: Նրանք ֆիզիկապես ուժեղ և ագրեսիվ են: Ինքնասիրահարված են, հաճախ են իրենց մասին մտածում: Բայց լավ սիրեկաններ են, լավ են հասկանում, թե ինչ է իրենց սիրեցյալը ցանկանում:

Չորեքշաբթի
Այս մարդիկ դժվար են կողմնորոշվում, թե ինչ են անկողնում ցանկանում: Նրանք փորձում են ամենինչ բայց չեն ցանկանում հեշտ հասանելի մարդկանց տպավորություն թողնել: Նրանց համար անհասանելի ոչինչ չկա, բայց ցույց տալ դա նրանք չեն սիրում: Եթե Դուք այս մարդկանց հասկանաք և շռայլ լինեք իրենց նկատմամբ, ապա նույնը կստանաք:

Հինգշաբթի
Այս մարդիկ կյանքից ամենինչ ստանում են: Չեն վախենում ռիսկից և գիտեն ադրենալինի համը: Նման զուգընկեր ունենալով չեք ձանձրանա:Իրենց էությամբ նրանք արդարության կողմնակից են, այդպիսով անկողնու նախասիրությունները պետք է նախորոք պարզեք և քննարկեք:

Ուրբաթ
Այս օրը ծնված մարդիկ չեն սիրում ֆիզիկական մտերմություն երկար ժամանակով: Նրանց համար կարևոր են զգացմունքները, հարգանքը, հասկացողությունը և հարմոնիան: Այս մարդիկ ինտիմին լուրջ են վերաբերվում և իրենց պետք չէ շտապեցնել: Եթե ցանկանում եք երջանիկ լինել, բացեք Ձեր հոգին իրենց առջև:

Շաբաթ
Այս մարդիկ վառվում են: Էներգիայի պաշարները անսպառ են: Այս մարդիկ չեն վախենում, եթե նրանց մեկը բռնեցնում է սիրով զբաղվելիս ցանկացած տեղ և ցանկացած ժամի: Ադրենալինը իրենց երկրորդ եսն է:

Կիրակի
Այս մարդիկ ամենախելացիներն են: Նրանք հավատարիմ են, հրաշալի: Նրանք կողմ են փոխադարձ բավարարմանը:Ունեն անսպառ էներգիա և հրաշալի կազմվածք: Այս մարդիկ գնահատում են շքեղությունը և գեղեցկությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր