Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

27 մար 2018 20:15

Բենզինի հետ ջուր խառնելն ու վաճառելն անհնարին է

 Բենզինի հետ ջուր խառնելն ու վաճառելն անհնարին է
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն անհնարին է համարում բենզինի հետ ջուր խառնելն ու սպառողին վաճառելը: Պաշտոնյան սա բացատրում է ֆիզիկայի օրենքներով` բենզինը ծանր է, ջուրը թեթև, դրանք չեն խառնվի: «Մեր թեժ գծի վրա չափից շատ ենք այդպիսի զանգեր ստանում, թե գիտենք բենզալցակայաններ, որտեղ բենզինի հետ ջուր են խառնում: Դա անհնար է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը:
Նա նշեց, որ 2017-ին բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող տնտեսվարողների շրջանում ևս անցկացրել են ստուգումներ և նրանից 67 տոկոսի մոտ հայտնաբերել են խախտումներ, որոնք որակական և չափագիտական բնույթի են: Ըստ Խալիկյանի` ստուգումներն իրականացնում են տարածաշրջանում եզակի երկու շարժական լաբորատորիաների օգնությամբ: «Եղել են դեպքեր, երբ հորերը չեն մաքրել ու դրա արդյունքում բենզինի որակի անկում է գրանցվել: Դեռևս սովետական չափորոշիչներով` երկու տարին մեկ պետք է հորերը մաքրել, որպեսզի բենզինն իր որակական հատկանիշները չկորցնի: Եղել է դեպք, երբ ռեգյուլարը փորձել են վաճառել ավելի բարձր բենզինի մակնշման տակ»,-ասաց Խալիկյանը:
Ինչ վերաբերում է չափագիտական խախտումներին, ապա արձանագրվել են դեպքեր, երբ 20 լիտրի անվան տակ 18.5 կամ 19 լիտր են վաճառել վառելիքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր