Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու          Երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում, զգացվել է նաև Հայաստանում       Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին՝ կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով՝ կհեռացնենք այդպես    

27 մար 2018 20:00

Արմեն Սարգսյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին

 Արմեն Սարգսյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այց մեր երկրում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի հետ։
Նախարար Ասելբորնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով և մաղթել հաջողություններ:
Նա վստահեցրել է իր երկրի շահագրգռությունը Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման գործում։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, որի համատեքստում կարևորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ստեղծվող հնարավորությունները։ Խոսվել է նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ, Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ուսանելի է համարել Լյուքսեմբուրգի մեծ փորձը բանկային, ֆինանսական և ապահովագրական ոլորտներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր