Արցախի էջը փակված չէ, մեր պայքարը ոչ թե պատերազմի, այլ արդարության և խաղաղության համար է          Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

28 մար 2018 09:45

Մեկնարկը տրված է. Սերժ Սարգսյանը սլաքներն ուղղում է Ռոբերտ Քոչարյանի վրա. «Ժողովուրդ»

Մեկնարկը տրված է. Սերժ Սարգսյանը սլաքներն ուղղում է Ռոբերտ Քոչարյանի վրա. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատուկ քննչական ծառայությունն ընթացք է տվել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» վերնագրված զեկույցին: Այն արդեն կցվել է քրեական գործին, եւ արդեն այդ ուղղությամբ որոշակի քննչական գործողություններ են ընթանում: Թե ինչ արդյունք կտան այդ աշխատանքները, պարզ կդառնա առաջիկայում:
 
Բայց փաստ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, որ ՀՔԾ-ին հանձնարարել էր ուսումնասիրել փաստահավաք խմբի զեկույցը, այդ քայլին չէր գնա առանց Սերժ Սարգսյանի համաձայնության: Եւ ուրեմն, մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն էլ իր այս քայլերով, ըստ էության, փորձում է մարտի 1-ի սլաքները հետեւողականորեն ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. չէ՞ որ այդ օրերին նախագահը, ասել է, թե ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը Քոչարյանն էր, ուրեմն հենց նա կարող էր համապատասխան հրահանգներ տալ: Իսկ Սերժ Սարգսյանը, որ այդ օրերին վարչապետն էր, ասում են՝ սիրում է արդարանալ` ասելով, թե ինքն իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չի ունեցել եւ չի կարողացել»:
 
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր