Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

28 մար 2018 10:15

Վարչապետը փորձում է «գաղտնազերծել» հայտնի սեփականատերերին. Իրենք իրենց դեմ պետք է «ցուցմունք տա՞ն». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել: Իսկ այդ խմբի անդամները՝ 15 հոգի, պետք է բացահայտեն մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ փաստերը բացահայտելուց հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը երկամսյա ժամկետով կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Համաձայնեք` վարչապետի որոշումը, մեղմ ասած, տարօրինակ է: Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին Հայաստանում ճանաչում են գրեթե բոլորը: Ասենք ավելին` զարմանալի զուգադիպությամբ` այդ իրական սեփականատերերն իշխանության ներկայացուցիչներն են, նույն Կարեն Կարապետյանի կուսակից ընկերները:
Ու հիմա ակնհայտ ճշմարտությունները պարզելու համար հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու իմաստն անհասկանալի է: Մեկ զավեշտալի փաստ ևս. այդ խմբում պետք է ընդգրկվեն նաև հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները ևս, իհարկե, իրենց համաձայնությամբ:
Ասել է, թե իրենք իրենց դեմ պետք է «ցուցմունք տան»: Վատ չի հնչում: Բայց վարչապետն այս քայլին է գնացել հավանաբար կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` ցույց տալու համար, թե ինքն էլ գործ է անում: Միայն թե, դատելով այն հանգամանքից, որ այդ սեփականատերերն իշխանության ներկայացուցիչներն են, Սերժ Սարգսյանի մերձավորները, հազիվ թե վարչապետին հաջողվի ինչ-որ բան անել այդ ուղղությամբ»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր