Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 մար 2018 16:20

5 մթերք, որ կօգնեն ազատվել գլխացավից

 
Ճիշտ, հավասարակշռված սննդակարգն օգնում է առողջ լինել, լավացնել մաշկի որակը, կարգավորել նյութափոխանակությունը: Սնունդը կօգնի նաև ազատվել նյարդային լարվածությունից և ամրացնել իմունային համակարգը: Կայքը ներկայացրել է 5 մթերք, որոնք կօգնեն ազատվել գլխացավից:
Եփած կարտոֆիլ: Այս բանջարեղենը հարուստ է կալիումով. ամենակարևոր էլեմենտներից մեկը, որը հարկավոր է օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Բացի այդ՝ այս կոմպոնենտն արդյունավետ է գլխացավի դեմ պայքարում: Մի միջին կարտոֆիլն A, B խմբի վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ կալիումի օրվա չափաբաժնի 25 տոկոսը:
Սեխ: Այս մթերքը ևս հարուստ է կալիումով. մի միջին սեխը մոտավորապես 66 մգ կալիում է պարունակում: Սեխի օգտագործումը նպաստում է դիաբետով չտառապող մարդկանց արյան մեջ ինսուլինի մակարդակի կարգավորմանը:
Բալ: Բալը հարուստ է նյութերով, որոնք արդյունավետորեն կանխարգելում են գլխացավերը: Նույնպիսի ազդեցություն ունի նաև բազուկը:
Դդմի սերմեր: Գլխացավը հաճախ ուղեկցվում է անոթների լայնացմամբ: Անոթների նորմալ աշխատանքն ապահովելու համար հարկավոր է օրգանիզմն ապահովել մագնիումով, որն օգտագործվում է ցավազրկող դեղամիջոցների պատրաստման ընթացքում: Դդմի սերմերը մեծ քանակով մագնիում են պարունակում: Դրանք հարուստ են ֆոսֆորով և ցինկով, որոնք դրական ազդեցություն են ունենում ուղեղի աշխատանքի և տեսողության վրա:
Ձմերուկ: Ձմերուկն օրգանիզմն ապահովում է ջրով, որը հարկավոր է ներքին օրգանների նորմալ աշխատանքի համար: Բացի այդ՝ ձմերուկը մեծ քանակով հանքանյութեր է պարունակում, այդ թվում՝ կալիում և մագնիում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր