«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

28 մար 2018 17:20

Երեք միջոց՝ տղամարդուն հասկացնելու, որ սիրում եք նրան

 
 1. Գովաբանություն
Դա պետք է յուրաքանչյուրին։ Եթե նույնիսկ մարդու մոտ ամեն ինչ կարգին է աշխատանքի ու ինքնագնահատականի հետ կապված՝ գովաբանությունը երբեք ավելորդ չի լնի։ Յուրաքանչյուր ոք ունենում է վատ օրեր, երբ թեւաթափ է լինում, եւ սկսվում է ինքնաքննադատությունը։ Առավել եւս, երբ աշխարհում մշտապես խոսում են այն մասին, թե պետք է ուժեղ ու անկախ լինել՝ ինչպես տղամարդը, այնպես էլ կինը։ Եւ եթե ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է եւ ամեն իիչ լավ է, բրավո։ Բայց մեծամասնությանն աջակցություն է անհրաժեշտ։
2. Ռոմանտիկ ժեստեր
Դա նույնն է ինչ գովաբանությունը, սակայն գործնականում։ Դա ավելին է, քան խոսքը։ Ռոմանտիկ ժեստերը ցույց են տալիս, որ դուք հասկանում եք ձեր երկրորդ կեսի պահանջները։ Ինչ-որ մեկին ուղղակի ընթրիք է անհրաժեշտ մոմերի լույսի ներքո, մեկ ուրիշին՝ պարզապես մաքուր տուն եւ բորշ։ Մարդիկ տարբեր են։ Ցույց տվեք, որ դուք մարդուն ամենից լավ եք ճանաչում, ինչը պետք է, որ նա իրեն լավ զգա։ Ցույց տվեք, որ ցանկանում եք նրան երջանկացնել։
3. Ժամանակ 
Մեր ժամանակից առավել թանկարժեք ոչինչ չկա։ Ահա թե ինչու ենք մենք այդքան գնահատում, երբ ինչ-որ մեկն այն անցկացնում է մեզ հետ։ Անջատեք հեռախոսը, համակարգիչը, հեռուստացույցը եւ ուղղակի նրա կողքին եղեք։ Մի վախեցեք քայլ անել դեպի ավելի լավ հարաբերությունները։ Թեկուզ դուք դա երբեք չեք արել, եւ նրա համար անսովոր կլինի դա տեսնել ու լսել, բայց արդյունքը չի ստիպի երկար սպասել

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր