Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

28 մար 2018 17:50

Ապրիլին մագնիսական փոթորիկներ են սպասվում

Այս տարվա ապրիլին ընդամենը մեկ մագնիսական փոթորիկ է սպասվում, որը տեղի կունենա ապրիլի 12-ին, հայտնում է ՌԳԱ Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կանխատեսումը կատարվել է Արեգակի մագնիսական դաշտի եւ արեւային քամու կառուցվածքի մաթեմատիկական վերլուծությամբ:
Իրադարձությունը 70 տոկոս հավանականությամբ նվազագույն ուժ կունենա (5-բալանի սանդղակով առաջին մակարդակ) եւ 10 տոկոս հավանականությամբ՝ երկրորդ մակարդակ: Մնացյալ 20 տոկոսը բաժին է ընկնում այդ օրը առավել թույլ մագնիսական փոթորիկների դիտարկման հնարավորությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աստղագետները կանխատեսում են, որ առավել հանդարտ երկրամագնիսական իրադրություն կլինի ամսվա առաջին տասնօրյակում՝ ապրիլի 1-10-ը: Այս ժամանակահատվածում նույնիսկ թույլ երկրամագնիսական փոթորիկները գնահատվում են 10 տոկոսից ցածր:

«Առավել փոթորկոտ կլինի ապրիլի 11-15-ը, երբ Երկիրը կգտնվի արեւային քամու խիտ հոսքի ազդեցության տակ: Ամսվա երկրորդ կեսին՝ ապիրիլի 15-ից հետո հնարավոր են միայն առանձին կարճաժամկետ աննշան բնույթի փոթորիկներ»,- հստակեցրել են լաբորատորիայից: Նախնական տեղեկություններով՝ այս փոթորիկները կարող են տեղի ունենալ ապրիլի 19-ին, 21-ին, 25-ին եւ 26-ին:

Արեգակնային ակտիվության տեսակետից խոշոր բռնկումների եւ պլազմայի արտանետումների հավանականությունը կազմում է 1 տոկոսից պակաս: Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը Երկրի մթնոլորտի թափանցիկության դիապազոնում սպասվում է նվազագույն մակարդակին մոտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր