Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

28 մար 2018 21:40

10 փաստ, որ նա չի ցանկանում ուղղակի ընկեր լինել

 10 փաստ, որ նա չի ցանկանում ուղղակի ընկեր լինել
Եթե ձեզ թվում է, որ արական սեռի ընկերը չափազանց շատ ուշադրություն է ձեզ տրամադրում, միգուցե ձեզ չի՞ թվում: Եթե համընկնեն նշվածներից առնվազն կեսը՝ սպասեք հարձակման:
Ներողություն է խնդրում, որ ծրագրերում միայն դուք երկուսով եք մնացել
Շատ ընկերներ ունենալը հիանալի է: Սակայն քանի որ հանդիպումները և ընթրիքները հաճախ հետաձգվում են վերջին պահին, կարելի է ընդհնարապես մարդ չկանչել բացի ձեզանից:
Չի ցանկանում ձեր տանից հեռանալ մինչ ուշ գիշեր
Արդեն այդքան ուշ է, իսկ նա այնքան հեռու պետք է գնա: Հոգու խորքում նա սպասում է ձեր տանը գիշերելու հրավերին:
Հրավիրում է ձեզ ընտանեկան տոներին
Իսկ նրանք միշտ կատակում են, թե երբ արդեն կամասնանաք: Նա ծիծաղում է, սակայն չի խնդրում նրանց լռել:
Դուք հաճախ ռոմանտիկ հանդիպումներ եք կազմակերպում
Հիշեք, տարբեր սեռերի «ուղղակի» ընկերները բաացօդյա խնջույքներ չեն կազմակերպում:
Դուք աստիճանաբար մտերմանում եք
Գրկախառնվում եք, համբուրվում, այնուհետև հասկանում, որ դա տարօրինակ է: Այնպիսի տպավորություն է, որ նա ամեն ինչին ձեր համաձայնությանն է սպասում:
Նա միշտ ձեզ օգնում է
Գիշերը դեղերի հետևից կվազի, տուն կտանի, կարիքի դեպքում ֆինանսապես կաջակցի:
Նրան չեն հետաքրքրում ուրիշները
Երբեմն դուք նրան ծանոթացնում եք ընկերների հետ, սակայն նրանցից ոչ մեկին նա չի հավանում:
Նրան դուր չեն գալիս ձեր նախկինների մասին պատմությունները
Նրա կարծիքով նրանք բոլորը հիմարներ էին և չարժեր նրանց վրա ժամանակ ծախսել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր