Կձևավորվի՞ «համաձայնության կառավարություն». Ինչ պաշտոններ է ակնկալում ԲՀԿ-ն. «Հրապարակ»

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների` եթե «Ծառուկյան դաշինքը» մտնի կոալիցիա, ապա կստանձնի հումանիտար երկու նախարարության` սոցապ և առողջապահության, պատասխանատվությունը և մեկ մարզպետ կունենա: Սոցապնախարարի պաշտոնում ԲՀԿ-ականները տեսնում են Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանին։ Անգամ ասում են, որ Ծառուկյանը նախնական զրույց է ունեցել Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ` Կարոյից հետո մարզը ղեկավարելու առնչությամբ։ Ասել է, որ դեռ քննարկման փուլում է հարցը՝ «վերջնական պայմանավորվածություններ չկան, բայց իմացի»:
Ըստ մեր աղբյուրների վերլուծության` Սերժ Սարգսյանին, որպես ապագա վարչապետի, շատ ձեռնտու է ԲՀԿ-ի կողմից կառավարության մաս կազմելը` ոչ միայն քաղաքական բալանսավորման, այլև հեռանկարում Գագիկ Ծառուկյանի կողմից կատարվող, ինչպես նաև արաբական շեյխերի խոստացած ներդրումները բերելու առումով:
«Բաց է մնում պառլամենտում ընդդիմության և ԱԺ փոխխոսնակի հարցը. ստիպված կլինեն Նիկոլենց թիմից որևէ մեկին դարձնել փոխխոսնակ` Միշայի փոխարեն»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: