Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

29 մար 2018 14:05

Գումարով սեռական հարաբերություն ունենալու համար, հյուր եկած տղաները կողոպտել են կնոջը

Գումարով սեռական հարաբերություն ունենալու համար, հյուր եկած տղաները կողոպտել են կնոջըՄարտի 28-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում 1988 թ. ծնված Շ. Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, իր բնակարանում գումարով սեռական հարաբերություն ունենալու համար, իրեն հյուր եկած երկու անծանոթ տղաներ գումարային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, այդ ընթացքում տղաներից մեկը իր ձեռքից քաշել և հափշտակել է «Սամսունգ Ջ 5» տեսակի մոտ 150.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, ինչից հետո երկուսով ծեծել են իրեն, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
Ոստիկանության Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շ. Խ.-ի նկատմամբ կողոպուտը կատարել են 1996 թ. ծնված Վան Բ.-ն և վերջինիս ընկեր ոմն Տիգրան: 
Մարտի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Տիգրանը 1997 թ. ծնված Տիգրան Ս.-ն է:
Նույն օրը, ժամը 21.50-ին, ոստիկանության ծառայողները Հրազդանի Կենտրոն թաղամասի 86 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել Տիգրան Ս.-ին և Վան Բ.-ին, որոնք խոստովանել են կատարված հանցագործությունը:
Նշանակվել է ԴԲՓ:
Գողոնը հայտնաբերվել է:
Տիգրան Ս.-ն և Վան Բ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր