Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

30 մար 2018 20:10

Սերժ Սարգսյանի դեմ հիմնական գործողությունները սկսելու են ապրիլի 9-ից

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հիմնական գործողությունները լինելու են ապրիլի 9-ից։ Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

«Այս երկու օրվա ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, որ Սերժ Սարգսյանը վերջապես Երեւանում տուն է ստացել։ Նրա տուն գնալու ժամանակն, իսկապես, եկել է։ Նա պետք է գնա տուն եւ այլեւս չվերադառնա քաղաքականություն»,- նշել է նա եւ հավելել, թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հիմնական գործողությունները լինելու են ապրիլի 9-ից. «Եւ փորձելու ենք տոնակատարության վերածել Սերժ Սարգսյանի գնալը»։

Ըստ Գրիգորյանի, Սերժ Սարգսյանը ձախողվել է բոլոր ոլորտներում։ «Հանրապետականները մեկ արգումենտ են մտածել՝ Արցախի անվտանգության հարցը։ Բայց հենց այս հարցում Սերժ Սարգսյանն ամենաձախողված գործիչն է»,-ասել է քաղաքագետը՝ նշելով, թե մինչ Ալիեւը կրկնապատկում էր բանակի բյուջեն, Սերժ Սարգսյանը կրկնապատկում էր ոստիկանության բյուջեն։

«Նրա կառավարման ընթացքում կա մեկ միլիոն աղքատ, պետական պարտքը ավելացրել է հինգ միլիարդով, մեկ գիշերում հայտնվել ենք ԵԱՏՄ-ում։ Սերժ Սարգսյանը ձախողվել է սոցիալական, տնտեսական ոլորտներում, 370 հազար քաղաքացի արտագաղթել է Հայաստանից»,- ասել է Գրիգորյանը։

Նշենք, որ հանրահավաքում ելույթ են ունեցել նաեւ Գրիշա Վիրաբյանը, «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր