Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

30 մար 2018 17:35

Դեռևս առկա է բիզնես-պետական պաշտոնյաներ սերտաճումը, պետական ապարատում՝ մոտիվացիայի պակասը, անփութությունը. Տեսանյութ

Դեռևս առկա է բիզնես-պետական պաշտոնյաներ սերտաճումը, պետական ապարատում՝ մոտիվացիայի պակասը, անփութությունը. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում  Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը անդրադարձավ գործարար միջավայրի առկա զարգացումներին, բիզնես մշակույթի բարելավման անհրաժեշտությանը, կանանց իրավունքների ապահովման խնդիրներին աշխատանքային հարաբերություններում:
 
Գագիկ Մակարյանը նշեց, որ գործարար միջավայրի առկա զարգացումների, բիզնես մշակույթի բարելավման համար անհրաժեշտ է պետական կառույցների ուշադրությունը. «Դեռևս առկա է բիզնես-պետական պաշտոնյաներ սերտաճումը։ Պետական ապարատում առկա է պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանց մոտիվացիայի պակասը։ Առկա է նաև նրանց անփութությունը։ Հաճախ տարբեր առիթներով սխալվում, բայց այդ սխալների դիմաց չեն կրում պատասխանատվություն կամ միայն ներողություն խնդրելով հարցն ավարտում են:
Այսօր, նույնիսկ, վարչապետի ապարատում, հանդիպում ենք բազմաթիվ երիտասարդ խորհրդականների, որոնք թերևս օգնականի կարգավիճակին ավելի համապատասխան են»,-ասաց նա։
 
Անդրադառնալով բյուջեն հարկերով ապահովելուն Գագիկ Մակարյանն ասաց. «Գործատուները տարիներ շարունակ պատժվել են մեծ հարկեր դուրս գրելով, և հաճախ ուրախանում են, երբ իրենց առաջարկում են 200 հազարի առևտրային օբյեկտի վրա հարկ գրվի, իբր ինքը էլեկտրոնային հաշիվ դուրս չի գրել, այն դեպքում, երբ ինքը հենց այդ համակարգով էլ աշխատել է»,- նշեց բանախոսը։ 
 
Գագիկ Մակարյանը նաև նշեց, որ վերջերս ակտիվացել են սեռային հավասարության խնդիրները. «Թեև ՀՀ-ում տղամարդիկ և կանայք հավասար են և որևէ օրենքով տղամարդկանց գերակայություն չի տրվում, սակայն Հայաստանը մղվում է մի դաշտ, որտեղ դրվում են կանանց իրավունքների ոտնահարման ձևակերպումներ։ Շատ փորձագետներ բերում են տվյալներ, ըստ որոնց, ընդհանուր աշխատանքային ռեսուրսների մեջ կանանց ռեսուրսները կազմում են 55 տոկոս, իսկ մինչև 29 տարեկան կանանց մեջ 45 տոսկոսը ոչ սովորում են, ոչ աշխատում։ Պաշտոնապես գործազուրկ գրանցվածների 68 տոկոսը կանայք են։ Բայց սրա պատճառներից մեկն էլ նաև այն է, որ տղամարդիկ պարզապես չեն դիմում և չեն գրանցվում»,-նկատեց Գագիկ Մակարյանը։ 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր