Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

31 մար 2018 10:15

Միհրան Պողոսյանին ճնշում են. ինչ կկատարվի բանանի շուկայում. «Փաստ»

Միհրան Պողոսյանին ճնշում են. ինչ կկատարվի բանանի շուկայում. «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների հավաստմամբ՝ «Քեթրինի» գեներալ Միհրան Պողոսյանին հարկային մարմինները ստիպում են թանկացնել բանանի գինը: Թվում է, թե այդպիսի բան չի կարող լինել: Բայց … Արդեն շուրջ մեկ շաբաթ է հարկայինի աշխատողները մայրաքաղաքի գրեթե բոլոր առևտրի կենտրոններում ստուգում են, թե որ բիզնեսմենը ինչքան բանան է հանձնում:
Ի դեպ, Միհրանի մոնոպոլիան գրեթե նույնությամբ գործում է: Բայց խնդիրն այն է, որ հարկայինն ուղղակի գեներալին ստիպում է թանկացնել բանանի գինը, որպեսզի պետբյուջե ավելի շատ դրամ մտնի: Առայժմ, մեր տվյալներով, Միհրան Պողոսյանը փորձում է հարկային մարմիններին համոզել, որ նման քայլ չի կարելի կատարել, որովհետև նախ աղմուկ կբարձրացնի սպառողը, հետո էլ՝ շուկայում գների «տեղաշարժ» կսկսվի: «Փաստի» տվյալներով Միհրանը մեկ արկղ բանանը վաճառողներին է հանձնում 13–15 հազար դրամով, իսկ հարկայինը պահանջում է այն դարձնել 18000:
 
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր