Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

31 մար 2018 11:30

Քարակերտ-Արտենի ճանապարհին բեռնատարը շրջվել է․ Վրաստանի քաղաքացուն դուրս են բերել մեքենայից

Քարակերտ-Արտենի ճանապարհին բեռնատարը շրջվել է․ Վրաստանի քաղաքացուն դուրս են բերել մեքենայիցՄարտի 30-ին՝ ժամը 23:37-ին, ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «SKANIA» մակնիշի KZX-801 պ/հ բեռնատարը (վարորդ Վրաստանի հանրապետության քաղաքացի՝ 1951 թ. ծնված Թոմա Թոիկիդզե) դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Թ. Թոիկիդզեն բեռնատարից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուճածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, հերթապահել մինչ արտահոսող վառելիքի պարպվելը և իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր