Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

02 ապր 2018 15:43

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի թաքնված ՓՀԷԿ-ն ու…

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի թաքնված ՓՀԷԿ-ն ու…Երկու ամսից ավել ժամանակ է անցել, ինչ ՀՀ կառավարությունը  որոշում է կայացրել բնապահպանական թողքի գնահատման վերաբերյալ ՀՀ 2011 թ-ի հունիսի 30-ի N 927-Ն որոշումը փոփոխելու և նոր նորմատիվներ սահմանելու վերաբերյալ, սակայն հայտնի է դարձել, որ հենց նույն բնապահպանները ոլորտի ամենավերին էշելոնի մասնակցությամբ  ՓՀԷԿ-ի (Փոքր ՀԷԿ) սեփականատիրոջ կարգավիճակ ունեն՝ միևնույն ժամանակ տեղակայելով իրենց բիզնես-կառույցները ջրերով լի հարուստ տեղանքում: 
 
Բանն այն է, որ այդ որոշման համաձայն գետերի ջրերի էկոթողքի չափը ավելացվել էր՝ այն պարագայում, երբ գետերում ջրերի քանակը տարբեր պաշտոնական տվյալների համաձայն վերջին շրջանում գնալով նվազում է: Միաժամանակ այն սահմանափակում է ջրօգտագործողների հնարավորությունները, ըստ այդմ, սահմանելով գետերում ջրի 33.3% պարտադիր էկոթողք: 
 
Փոխարենը հստակ երևում է, որ նույն  բնապահպանները չեն զլանում և ՓՀԷԿ-եր են կառուցում կամ ձեռքբերում: 
 
Hayacq.com-ի հավաստի տեղեկություններով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ըստ էության, պարզվում է Հեր-Հերի ջրամբարից ստորև գտնվող ամենաարդյունավետ գործող ՓՀԷԿ-երից մեկի սեփականատերն է:  
 
Ստացվում է, տարբեր քայլեր է ձեռնարկվում,  մրցակից ՓՀԷԿ-երին և այլ ջրօգտագործողներին, որոնք ջրերի խնդիր ունեն, ուժասպառ անելու, ջրօգտագործման թույլտվություններ չտրամադրելու կամ չերկարաձգելու ուղղությամբ: Իսկ սեփական բիզնես-կառույցները հստակ զարգացնելու  ամենանախընտրելի և ջրերով հարուստ տեղանքներ ընտրելու համար ոչինչ չի խնայվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր