Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

31 մար 2018 20:15

Հինգ նշան, որ նա խելագարի նման սիրահարված է քեզ

 
1. Նա հաճույք է ստանում առօրյա գործերից
Բոլորը կարող են ռոմանտիկ անակնկալներ մատուցել, օրինակ՝ ուղղաթիռով հայտնվել լեռան գագաթին, որտեղ սպասվում է ընթրիք՝ մոմերի լույսի ներքո։ Սակայն իրական սերը ե՛ւ խանութ գնալը, ե՛ւ ճաշ պատրաստելը յուրահատուկ ու ռոմանտիկ է դարձնում։
2. Ձեր միջեւ անհարմար լռություն չի տիրում
Այնքան ռոմանտիկ է, երբ կա մեկը, ում հետ կարող ես խոսել ամբողջ գիշեր՝ խճճվելով զրույցի լաբիրինթում։ Սակայն երբեմն մոռանում ենք, որ իսկական հաճույքը նրա հետ լինելն է, ում հետ մշտապես խոսելու անհրաժեշտություն չես զգում։ Երբ կա սեր, կա նաեւ լռություն, բայց այն անհարմար չի լինում։
3. Նա տեսնում է քո թերությունները
Կարող է ռոմանտիկ լինել վարդագույն ակնոց կրելը, որը կթաքցնի քո բոլոր թերությունները։ Բայց իսկական սիրո դեպքում նա նախընտրում է քեզ հետ լինել՝ չնայած քո թերություններին, քանի որ նա գիտի՝ դու արժանի ես դրան։
4. Նա սիրում է քեզ ցանկացած տեսքով
Երբ դու նրա նկատմամբ նրբանկատ չես, երբ դու կարող ես զայրանալ։ Բայց նրա համար դա քո հանդեպ իր սերը ցույց տալու եւս մեկ առիթ է։ Նա պարզապես գրկում է քեզ՝ ֆիզիկապես եւ հուզականորեն աջակցելու համար։ Նա սիրում է քեզ, երբ դա քեզ անհրաժեշտ է եւ ոչ այն ժամանակ, երբ դա դյուրին է։
5. Նա ասում է քեզ, թե ինչու է զայրանում
Մեզ դուր է գալիս պատկերացնել մի աշխարհ, որտեղ սեր ու խաղաղություն է տիրում՝ արեւի լույսով ու ծաղիկներով։ Սակայն դա սիրո ոչ պրակտիկ նկարագրությունն է։ Սիրո մեջ պետք չէ թաքցնել բացասական հույզերը։ Սիրո դրսեւորում է նաեւ ասելը, թե ինչ ես զգում, քանի որ վստահում ես այդ մարդուն։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր