Ապրիլյան պատերազմից անցել է երկու տարի
Ապրիլյան լայնամասշտաբ գործողությունները Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողությունների ընթացքում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
2016 թվականի ապրիլի 1-6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմի կորուստները.
2016 թվականի մարտին օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հա տարածք:
Մարդկային կորուստներ
Հայկական զինված ուժերի և քաղաքացիական անձանց շրջանում մարդկային կորուստների մասին շրջանառվում են տարբեր թվեր:
Շրջանառվում էր 32 զոհ, ի թիվս որոնց` 8 սպան, 24՝ շարքային և ժամկետային զինծառայողներ,
121 վիրավոր, որոնցից 24-ը` սպա, 97-ը՝ շարքային և ժամկետային զինծառայողներ, 25 հոգի անհայտ կորել է:
Վերջնական տվյալներով` հայկական կողմի կորուստների թիվը՝ 110 սպանված և 121 վիրավոր
Կատարվածից երկու տարի անց կարգի է բերվել միայն սահմանի առաջնագիծը. այն համալրվեց նոր սարքավորումներով, բնականաբար, ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքահայերի ֆինանսական ահռելի ներդրումների շնորհիվ: Հայաստանը ՌԴ-ից վերցրած վարկային միջոցներով նոր սպառազինություններ ձեռք բերեց: Իսկ ահա պաշտոնյաները, որոնք պատասխանատու են եղել այս իրավիճակի համար, որեւէ քրեական պատասխանատվության չենթարկվեցին, այլ նրանց ընդամենը պաշտոնանկ արեցին: