Մանկապիղծը ծառի վրա կառուցած հեքիաթային տնակում պահել է մանկական պոռնոգրաֆիկ նյութեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Գաղտնարանը, որը հիշեցնում է «Հենզել և Գրետել» հեքիաթի տնակը, հաջողվել է գտնել միայն 5-րդ փորձից հետո։ Տղամարդը դրա պատերին պոռնագրական բնույթի պաստառներ է փակցրել, իսկ հերոսուհիներից ոմանք մտացածին կերպարներ էին։ Սեփականատիրոջը գտնել հաջողվել է մատնահետքերով։
FBI-ի գործակալներն արդեն տղամարդու տանը, որը պարկից 2 ժամ հեռավորությամբ է գտնվում, հայտնաբերել են հազարավոր նման պաստառներ և նյութեր։ Նախնական տվյալներով՝ Դանիելը կարող էր այնտեղ տանել ոչինչ չկասկածող երեխաներին։